BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Թբիլիսիում ակցիա է անցկացվում «Գազպրոմի» հետ պայմանագիրը հրապարակելու պահանջով

Թբիլիսիում ակցիա է անցկացվում «Գազպրոմի» հետ պայմանագիրը հրապարակելու պահանջով
01.02.2017 | 23:25

Թբիլիսիում կառավարական վարչակազմի շենքի առջև ակցիա է անցկացվում «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության և դրա կողմնակիցների մասնակցությամբ, որ պահանջում են հրապարակել Վրաստանի կառավարության և «Գազպրոմի» նոր համաձայնագրի պայմանները:

Ավելի վաղ վրացական կողմը համաձայնել է «Գազպրոմ էքսպորտի» առաջարկությանը՝ Ռուսաստանից Հայաստան «կապույտ վառելիքի» տարանցման համար վճարն ստանալ փողով, այլ ոչ թե գազով: Բացի դրանից, Վրաստանն անհրաժեշտության դեպքում Ռուսաստանից գազը ձեռք կբերի հազար խորանարդ մետրը ոչ թե 215, այլ 185 դոլարով: Վրացի ընդդիմադիրները և 80 ոչ կառավարական կազմակերպություններ քննադատել են «Գազպրոմի» հետ նոր համաձայնագիրը և կառավարությունից պահանջել են հրապարակել պայմանագիրը:


Ակցիայի մասնակիցներից մեկը՝ «Ազգային շարժում» կուսակցության անդամ Գեորգի Օնիանին, անընդունելի է համարում, որ «հասարակությունն իրազեկված չէ, թե Վրաստանն ինչ գումար է ստանում հազար խորանարդ մետր գազի տարանցման դիմաց, թե որ երկրի օրենսդրությամբ է լուծվում վեճը դրա ծագման դեպքում, թե կոնկրետ երբ է ստորագրվել պայմանագիրը»:
Ավելի վաղ էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտնել է, որ վրացական կողմը չի կարող իր ցանկությամբ հրապարակել պայմանագրի մանրամասները, դրա համար անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը: «Գազպրոմի» հետ նոր համաձայնագիրը նաև քննադատում է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Նախագահի մամուլի խոսնակ Էկա Միշվելաձեն հայտնել է, որ, պետության ղեկավարի կարծիքով՝ վրացական կողմը կարող էր նվազագույնի հասցնել վնասները «Գազպրոմ էքսպորտի» հետ նոր համաձայնագիրը ձևակերպելիս: Մարգվելաշվիլու համոզմամբ՝ նոր պայմանագրի պայմաններն ավելի վատն են նախորդներից:

Դիտվել է՝ 3289

Մեկնաբանություններ